Դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Վեսթ Հեմի» հետ, հայտնում է Daily Mail-ը։
36-ամյա խաղացողի գործող համաձայնագիրը «մրճահարների» հետ ավարտվում է ամռանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն ու դարպասապահը պատրաստ են երկարաձգել պայմանագիրը։
Անցյալ տարեվերջին Ֆաբիանսկին ավարտեց իր միջազգային կարիերան Լեհաստանի հավաքականում։ Փորձառու ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում 30 խաղ է անցկացրել և 8 անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը: