«Վեսթ Բրոմվիչի» դարպասապահ Սեմ Ջոնսոնը կարիերան կարող է շարունակել անգլիական մեկ այլ ակումբում, տեղեկացնում է Daily Mail-ը:
29-ամյա խաղացողի հետ հավակնում է պայմանագիր կնքել «Թոթենհեմը»: Լոնդոնյան ակումբը փորձել է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին հրավիրել դեռևս այս տարվա հունվարին:
Ջոնսոնը Չեմփիոնշիփի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 33 խաղի և կարողացել է 14 անգամ անառիկ պահել դարպասը: Դարպասապաահի տրանսֆերը գնահատվում է 8 միլիոն եվրո: