Թոմաս Տուխել. «Սեզար Ասպիլիկուետան մեր ավագն է, ցանկանում ենք, որպեսզի նա մնա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի պաշտպան և ավագ Սեզար Ասպիլիկուետայի ապագայի մասին: Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն «ազնվականների» հետ լրանում է ամռանը, և «Բարսելոնան» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։

«Սեզարը մեր ավագն է, մենք ցանկանում ենք, որպեսզի նա մնա: Ասպիլիկուետուն բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի շարունակի խաղալ «Չելսիում»»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ «Բարսելոնան» 32-ամյա պաշտպանին 2 տարվա համաձայնագիր էր առաջարկել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ «Չելսին» իր հերթին հույս ունի մինչև 2023 թվականը նախատեսված նոր պայմանագիր կնքել իսպանացու հետ: