Տիբո Կուրտուա. «Չգիտեմ, թե արդյոք «Ռեալն» արժանի էր հաղթանակի «Սելտայի» դեմ խաղում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​մեկնաբանել է Լա Լիգայում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):

«Այս 3 միավորը չափազանց կարևոր է։ «Սելտայի» դեմ միշտ դժվար է խաղալ իրենց խաղադաշտում, համենայնդեպս այդպես էր իմ մասնակցությամբ բոլոր հանդիպումներում։ Չգիտեմ, թե արդյոք մենք արժանի էինք հաղթանակի. առաջին խաղակեսում ես ստիպված էի մի քանի լավ սեյվ կատարել:

Ընդհանուր առմամբ, «Սելտան» լավ էր տեղաշարժում գնդակը և շատ ինտենսիվ խաղաց։ Առաջին խաղակեսում մենք բավականաչափ ճնշում գործադրեցինք նրանց վրա: Չորեքշաբթի o8y մեզ սպասվում է Չեմպիոնների Լիգայի խաղ, և մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է բելգիացի դարպասապահը: