«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպումը Ա Սերիայի 31-րդ տուրում։
«Շատ կարևոր խաղ, ավելի լավ հնարավորություն չկա ազդանշան ուղարկելու ուրիշներին և ինքներս մեզ: Ամեն ինչ մեզանից է կախված՝ պետք է լավ խաղալ, մարզական զայրույթ ու բնավորություն դրսևորել, որպեսզի բարելավենք մեր դիրքն աղյուսակում։ Մենք գիտենք, թե ինչ վիճակում էինք մեկուկես ամիս առաջ։ Մենք կորցրեցինք ավելի շատ միավորներ, քան ենթադրում էին մեր մրցելույթները, և գիտենք, որ այնպիսի ուժեղ մրցակցի դեմ, ինչպիսին «Յուվենտուսն» է, պետք է ագրեսիվ և վճռական գործենք։
«Յուվենտուսի» հետ խաղում գլխավորն արդյունքն է: Մենք ցանկանում ենք հաղթել ու գիտենք, որ մեզ սպասվում է 9 եզրափակիչ։ Այս հանդիպումը դրանցից ամենադժվարն է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
Հավելենք, որ «Յուվենտուս» – «Ինտեր» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: