Սերխիո Ռամոսը չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից

Պաշտպան Սերխիո Ռամոսը մտադիր է հաջողության հասնել ՊՍԺ-ում:

Իսպանացի ֆուտբոլիստը տեղյակ է, որ անընդհատ վնասվածների պատճառով չի արդարացրել փարիզյան ակումբի սպասելիքները։

ԶԼՄ-ներն արդեն լուրեր են տարածում, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը կհեռանա ֆրանսիական գրանդից և կտեղափոխվի ՄԼՍ:

Այնուամենայնիվ, RMC Sport-ը պնդում է, որ 35-ամյա Ռամոսը չի ցանկանում հանձնվել և ծրագրում է մնալ ՊՍԺ-ում առնվազն ևս մեկ մրցաշրջան։

2021/22 մրցաշրջանում Ռամոսը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: