Ռոնալդ Արաուխոն կհանդիպի «Բարսելոնայի» ղեկավարության հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն հանդիպում կանցկացնի թիմի ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր նոր պայմանագիրը։

Բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, հայտնում է Sport.es-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին տարեկան 10 միլիոն եվրո է առաջարկել։

«Բարսան» պատրաստ է ուրուգվայցուն վճարել ընդամենը 5 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:

Պաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։