Ռոբերտ Լևանդովսկին համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը լեհ ռմբարկուին առաջարկել է երկարաձգել պայմանագիրն ընդամենը 1 տարով, ինչը Լևանդովսկուն չի գոհացրել։ Այդ պատճառով նա պատրաստ է կարիերան շարունակել Իսպանիայում։

33-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին անցկացրել է 28 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: