ՊՍԺ-ն դիտարկում է հարձակվող Նեյմարին ամռանը վաճառելու տարբերակը, հայտնում է Telefoot-ը:
Սակայն մյուս ակումբներին հետ է պահում 30-ամյա խաղացողի բարձր աշխատավարձը։ Փարիզյան ակումբը դեռևս հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի ստացել:
Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: