ՊՍԺ-ում հասկացել են, թե ինչպես կարող են թիմում պահել առաջատար հարձակվող Կիլիան Մբապպեին:
Ըստ L’Equipe-ի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը 23-ամյա խաղացողին առաջարկել է դառնալ թիմի ավագը։ Կիլիանը համարվում է իդեալական տարբերակ, քանի որ նա կարող է արդյունավետորեն խոսել բոլոր ֆուտբոլիստների հետ:
Այս մրցաշրջանում ֆրանսիացի ռմբարկուն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի չեմպիոնի պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին։