«Սելտայի» հարձակվող Նոլիտոն քննադատել է Լա Լիգայի 30-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման (1:2) մրցավարությանը։ Իսպանացին այս խաղում խփեց իր թիմի միակ գոլը:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց պարտվեցինք: Այնուամենայնիվ, մենք արժանի էինք ոչ-ոքիի։ Մեր դարպասին 3 11-մետրանոց նշանակվեց, վերջինն ուղղակի զավեշտալի էր։ Մենք համեստ թիմ ենք և արժանի ենք մրցավարների կողմից աջակցությանը։ Դժվար է մրցել «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ, որոնք աշխարհի լավագույն թիմերից են։ Այս անգամ եղան պահեր, որոնք ծիծաղելի են թվում։ Մեզ չեն հարգում»,- Նոլիտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մադրիդի «Ռեալը» 30 խաղից 69 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» 30 խաղում վաստակած 36 միավորով 11-րդ տեղում է։