Մաուրիցիո Սարրի. ««Ռոմայից» կրած պարտությունից հետո ամոթ էի զգում երկրպագուների առջև»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոստովանել է, որ իր համար դժվար է եղել Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Ռոմայի» հետ խաղում կրած պարտությունից հետո (0:3)։

«Մենք ոչ թե պարզապես պարտվեցինք, այլ նույնիսկ չխաղացինք այդ հանդիպումը: Ես ամոթ էի զգում երկրպագուների և բոլորի առջև, ովքեր աշխատում են «Լացիոյում»։ Հարցը ոչ թե պարտության մեջ էր, այլ այն բանի, թե այն ինչպես եղավ»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Լացիոն» 31 խաղում վաստակել է 52 միավոր և Իտալիայի 2021/22 առաջնության մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է։ «Ռոման» 51 միավորով 7-րդն է: