«Ման. Յունայթեդը» ստիպված կլինի «Այաքսին» գումար վճարել Էրիկ տեն Հագի տեղափոխության համար

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ պայմանագիր կնքելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի «Այաքսին» վճարել 2 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարի հոլանդացի մասնագետը երկարաձգել է պայմանագիրը ամստերդամյան ակումբի հետ, որում նշված է, որ համաձայնագիրը խզելու դեպքում «Այաքսը» պետք է 2 մլն եվրո ստանա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեն Հագը և Մաուրիսիո Պոչետինոն «Յունայթեդը» գլխավորելու հիմնական հավակնորդներն են: