Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է թիմ հրավիրել Ա Սերիայում հանդես եկող միանգամից երկու հարձակվողի։
Խոսքը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի մասին է՝ հաղորդում է Tuttosport-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալն» աշխատում է այս տրանսֆերի իրագործման ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։