«Ինտերը» պատրաստ է դիտարկել հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։
Միլանյան ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ նվազագույնը 80 միլիոն եվրո, հայտնում է Calciomercato-ն:
24-ամյա արգենտինացուն հավակնում են անգլիական «Չելսին» և «Արսենալը»:
Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2026 թվականին։
Այս մրցաշրջանում հարձակվողը 39 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։