«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է «կարմիր սատանաների» խաղը Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Լեսթերի» դեմ հանդիպմանը (1:1):
««Մանչեսթեր Յունայթեդն» անատամ ֆուտբոլ է ցուցադրում: Այն շատ դանդաղ է: Ո՛չ արագություն ունի, ո՛չ տեմպ: Եթե «Լեսթերն» ավելի արդյունավետ լիներ, ապա կհաղթեր «Մանչեսթեր Յունայթեդին».
Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այս սխեման: Մենք տեսանք, թե ինչպես «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց այս դասավորությամբ «Էթիհադում»»,- ասել է Նևիլը Sky Sports-ին։