Բրունու Ֆերնանդեշը՝ «Լեսթերի» հետ խաղի մասին. «Թիմում յուրաքանչյուրը ներդրեց իր մաքսիմումը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Լեսթերի» հետ հանդիպման արդյունքը (1:1):

«Բոլորն իրենց մաքսիմումը տվեցին։ Չեմ հավատում, որ ինչ-որ մեկն իրեն ամբողջ ուժը չի թողել խաղադաշտում։ Բոլորը կենտրոնացած էին և մինչև վերջ պահեցին տեմպը։

Մենք պետք է շարունակենք պայքարել և կենտրոնանալ հաջորդ խաղերի վրա»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։