Եգիպտոսի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ապագան դեռևս անորոշ է։
Իսպանացի լրագրող Խավի Միգելի խոսքով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», որը ամռանը ցանկանում է աստղային տրանսֆեր իրականացնել, սակայն, ըստ աղբյուրի, կատալոնական ակումբի ղեկավարությունը լիովին բացառել է Սալահի գնման տարբերակը։
Ակումբը ցանկանում է գտնել ավելի երիտասարդ ֆուտբոլիստի, ով կփակի հարձակվողի դիրքը երկար տարիներ: