Ժոան Լապորտա. «Spotify – ի հետ կնքված գործարքը ակումբի պատմության լավագույն գործարքն է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Spotify – ի հետ կնքված գործարքի նշանակության մասին։

«Նման օրերին ամրապնդվում է մեր ակումբի յուրահատուկ մոդելը։

Մենք նման պայմանագրերի օգնությամբ շտկում ենք տնտեսական իրավիճակը, որում հայտնվել ենք։

Երբ մեր թիմը ստանձնեց ակումբի ղեկավարումը, մեր պարտքը կազմում էր 1,5 միլիոն եվրո, մենք սնանկացել էինք:

Բայց մեզ ընտրել են ոչ թե բողոքելու, այլ լուծում փնտրելու համար, և այս համաձայնագիրը դրա մի մասն է։

Նրա օգնությամբ «Բարսելոնան»  կվերադառնա ֆուտբոլային բարձունք։

Սա ակումբի պատմության լավագույն գործարքն է»,- ասել է նախագահը: