«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Բրենթֆորդից» կրած պարտությունը: ԱՊԼ-ի 31-րդ խաղում «ազնվականները» սեփական հարկի տակ պարտվեցին 1:4 հաշվով։
«Ոչ ոք նման բան չէր սպասում, մանավանդ 1:0 հաշվից հետո: Սա մեզ բնորոշ չէ, բայց մենք դադարեցինք պաշտպանվել։ Չհասկացանք, թե մեզ ինչ վտանգ էր սպառնում, վատ պաշտպանվեցինք ու պատժվեցինք։
10 րոպեում «Բրենթֆորդն» արեց առավելագույնը։ Նրանց երրորդ գոլից հետո 10 րոպե եղավ, երբ մենք շատ լավ պահեր ստեղծեցինք, բայց չօգտագործեցինք դրանք: Մրցակցի բախտը բերեց և նա կարողացավ իրացնել իր շանսերը։ Եվ մենք չպաշտպանվեցինք Պրեմիեր Լիգային հատուկ մակարդակով և վճարեցինք դրա համար»,- Տուխելին է ցիտում BBC-ն: