«Բավարիան» բանակցություններ է վարում կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ նրա գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ն, 32-ամյա գերմանացու գործակալն արդեն հանդիպել է մյունխենյան ակումբի ներկայացուցիչների հետ։
Կողմերը քննարկել են «Բավարիայի» և Մյուլերի միջև շարունակական համագործակցության պայմանները, ով վերջերս հայտարարել էր մինչև 2025 թվականը ամենաբարձր մակարդակով խաղալու պատրաստակամության մասին։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
«Բավարիան» միակ ակումբն է Մյուլերի կարիերայում։ Մյունխենցիների կազմում Թոմասը անցկացրել է 618 հանդիպում, որոնցում խփել է 226 գոլ և կատարել 200 գոլային փոխանցում։