«Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում կիսվել է այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնական պայքարի մասին իր կարծիքով։
«Ես մնում եմ «Միլանի» մեծ երկրպագուն և միշտ մեծ ուշադրությամբ եմ հետևում Իտալիայի առաջնությանը:
Կարծում եմ, որ սա կարող է լինել «Միլանի» տարին, թիմն ամեն ինչ ունի՝ Ա Սերիայում հաղթելու համար»,- ասել է 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը:
Նշենք, որ Ստեֆանո Պիոլիի թիմն այժմ 66 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնվող «Նապոլիին» գերազանցելով 3 միավորով: