Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ԱԱ 2022-ի վիճակահանության արդյունքները։
«Ցանկանում ենք նվաճել բաղձալի գավաթը։ Հստակ խաղային ձեռագիր ունենք, դժվար կլինի մեր դեմ մրցակցելը, բայց պետք չէ թերագնահատել մրցակիցներին։
Յուրաքանչյուր թիմ կարող է մեզանից ավելի ուժեղ գտնվել, բայց մենք, մեր հերթին, կարող ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Մեր գերնպատակը գավաթը տուն տանելն է»,- ասել է իսպանացի մասնագետը։