Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Էրիկ տեն Հագի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Էրիկ տեն Հագի մասին իր կարծիքով, ով կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Եթե ​​ես հարյուր տոկոսով վստահ լինեի, որ Տեն Հագը հաջողություն կունենա Պրեմիեր Լիգայում կզանգեի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին և կասեի , որ համագործակցեն Էրիկի հետ: Նա լավ մարզիչ է, դրանում կասկած չկա։

Բայց այդպիսին էին բոլոր նախորդ մարզիչները, ովքեր եկան սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո: Ոչ Դեյվիդ Մոյեսին, ոչ Ժոզե Մոուրինյոյին չի կարելի վատ մասնագետ անվանել:

Բոլոր մարզիչները, ովքեր աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում», հիանալի  մասնագետներ են եղել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։