Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անրադարձել է ԱԱ 2022 – ի վիճակահանությանը:
Վիճակահանության արդյունքում գերմանացիները կխաղան Իսպանիայի, Ճապոնիայի, և Կոստա Ռիկայի հետ։
«Դժվար կլինի, բայց մենք լուրջ նպատակներ ունենք։ Լուրջ մրցակցություն է սպասվում։
Ճապոնացիները հաճախ մասնակցում են Աշխարհի առաջնություններին։
Նրանց ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս Բունդեսլիգայում, իսկ դա նշանակում է, որ նրանք հմուտ վարպետներ են։
Կպայքարենք հանուն հաղթանակի, սակայն պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- ասել է գերմանացի մասնագետը։