«Բավարիային» կարող է տեխնիկական պարտություն գրանցվել «Ֆրայբուրգի» դեմ խաղում

Այսօր «Բավարիան» Բունդեսլիգայի 28-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Ֆրայբուրգին»՝ 4:1:

Հանդիպումից հետո պարզվել է, որ մյունխենյան ակումբը սխալ է թույլ տվել և հանդիպման դրվագներից մեկում իր կազմում մոտ 10 վայրկյան խաղադաշտում եղել է 12 ֆուտբոլիստ՝ թույլատրված 11-ի փոխարեն։

Թյուրիմածությունը տեղի է ունեցել «Բավարիայի» կատարած կրկնակի փոխարինման արդյունքում։ Յուլիան Նագելսմանի թիմի վինգեր Կինսլի Կոմանը չի հասկացել, որ իրեն են փոխարինում, քանի որ ցուցատախտակի վրա իր խաղահամարը չի եղել պատկերված. 11-ի փոխարեն պատկերված է եղել 29-ը:

«Ֆրայբուրգը» կարող է մինչև ապրիլի 4-ը խաղի արդյունքների վերանայման հայտ ներկայացնել։