Ադրիեն Ռաբիոյի մայրը կանչվել է Թուրինի դատախազություն

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրը՝ Վերոնիկա Ռաբյոն, կանչվել է Թուրինի դատախազություն՝ իտալական ակումբի գործով ցուցմունք տալու համար, հայտնում է Calciomercato.com-ը:

Աղբյուրի համաձայն՝ Թուրինի դատախազությունը հետաքննում է «Յուվենտուսի» ֆինանսական հաշվետվություններում կեղծ տեղեկությունների հնարավոր տրամադրումը։

Այս գործով արդեն հարցաքննվել են ֆուտբոլիստներ Պաուլո Դիբալան, Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ալեքս Սանդրոն։