Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի թոփ ակումբ

Բաթումի «Դինամոյի» վինգեր Խվիչա Կվարացխելիան, ով նախկինում հանդես է եկել Կազանի «Ռուբինում», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Եզրային հարձակվողի թեկնածությունը դիտարկում է «Արսենալը», տեղեկացնում է AreaNapoli-ն։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Նապոլին»: Այնուամենայնիվ, «Արսենալը» միացել է վրացի ֆուտբոլիստի համար պայքարին և լրջորեն մտադիր է ձեռք բերել նրա տրանսֆերը:

«Զինագործները» վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղեկություն էին հավաքում Խվիչայի վերաբերյալ և նույնիսկ պատրաստ էին քննարկել մարտին նրա հետ պայմանագիր կնքելու հարցը: Սակայն Պրեմիեր Լիգան արգելել է իր ակումբներին հրավիրել խաղացողների, ովքեր դադարեցրել են պայմանագրերը Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբների հետ: