Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հարձակվող Դուշան Վլահովիչին համեմատել է Կիլիան Մբապպեի ու Էրլինգ Հալանդի հետ։
«Վլահովիչը երիտասարդ ֆուտբոլիստ է, որը միջազգային քիչ փորձ ունի, բայց նա ցանկանում է և կարող է ավելի լավը դառնալ:
Դուշանը ժամանակ ունի դա անելու համար, նա բնածին ռմբարկու է, «Յուվենտուսը» կարևոր ձեռքբերում կատարեց:
Նա, Մբապեն և Հոլանդն իրենց սերնդի լավագույն ֆուտբոլիստներն են»,- «Յուվենտուսի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն: