Լորան Կոսյելնին դեռևս կարիերան ավարտելու որոշում չի կայացրել

Պաշտպան Լորան Կոսյելնին դեռ չի կողմնորոշվել իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հարցում, հայտնում է RMC-ն։

Հունվարի սկզբին ֆրանսիացին հեռացվել էր «Բորդոյի» հիմնական թիմի հետ աշխատանքից: Ավելի ուշ նրան առաջարկվել էր ակումբի՝ միջազգային գործընկերության զարգացման համար դեսպանի պաշտոնը։

Նախորդ շաբաթ տեղեկություն հայտնվեց, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ իր հաճախորդն ավարտել է խաղային կարիերան:

36-ամյա Կոսյելնին նախկինում հանդես է եկել «Գենգամում», «Տուրում» և «Լորյանում», իսկ Լոնդոնի «Արսենալում» հանդես է եկել 2010-ից 2019 թվականներին: Ֆրանսիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 51 հանդիպում, որի հետ 2016 թվականին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։