«Լիլի» ղեկավարները որոշել են, թե որքան գումարի դիմաց են պատրաստ այլ թիմ բաց թողնել կիսապաշտպան Ռենատու Սանշեշին։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ ֆրանսիական թիմի ներկայացուցիչները պատրաստ են վաճառել 24-ամյա խաղացողի տրանսֆերը 30 մլն եվրոյի դիմաց։ Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդները «Միլանն» ու «Յուվենտուսն» են։
Ռենատուի և Ֆրանսիայի չեմպիոնների միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Լիգա 1-ում մասնակցել է 18 խաղի , որոնցում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։