Ժոզե Մոուրինյոն հստակ դիրքորոշում ունի Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հուսով է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամառ չի հեռանա թիմից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» ու Մխիթարյանը մոտ են նոր պայմանագիր կնքելուն։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։