«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին քննարկում է հռոմեական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը հանդիպել է «Լացիոյի» սեփականատեր և նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ։
Հաղորդվում էր, որ ակումբի ղեկավարությունը վճռական է տրամադրված շարունակելու համագործակցությունը, սակայն Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ռոմայի» դեմ խաղում «Լացիոյից» կրած պարտությունը (0:3) անորոշություն է մտցրել բանակցային գործընթացում։
Սարիի պայմանագիրը «Լացիոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։ Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում հռոմեական ակումբը 30 տուրից հետո 49 միավորով յոթերորդ տեղում է։