Էմերիկ Լյապորտ. ««Ման. Սիթին» 4 մրցաշրջանում 11 տիտղոս է նվաճել, դա կարող է նյարդայնացնել «ՄՅու»-ին»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լյապորտը կարծում է, որ Պեպ Գվարդիոլայի թիմի հաջողությունները կարող են նյարդայնացնել «Մանչեսթեր Յունայթեդին» և նրա երկրպագուներին:

«Արդյո՞ք մարդիկ սպասում են, որպեսզի «Սիթին» ձախողվի: Միգուցե հարցը նրանում չէ, որ նրանք հոգնել են մեզնից, բայց նորմալ չեն համարում, որ մենք միշտ հաղթում ենք։ Եթե ​​չեմ սխալվում՝ մենք 4 տարվա ընթացքում 11 տիտղոս ենք նվաճել (իրականում 10, Proffootball.am), և դա կարող է նյարդայնացնել մեր հարևանների նման մարդկանց, ովքեր ոչինչ չեն նվաճել: Նրանք շատ երկրպագուներ ունեն, մենք նույն քաղաքում ենք։ Նրանց համար դժվար է դա ընդունելը: Սակայն կա միայն մեկ հաղթող: Նրանք նույնպես մեծ գումարներ են ծախսել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում The Guardian-ը: