«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն արժանացել է անգլիական Պրեմիեր Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հայտնում է Լիգայի մամուլի ծառայությունը։
Նախորդ ամսում 28-ամյա անգլիացին դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին արժանանալ նաև Մետի Կեշը («Ասթոն Վիլա»), Տվերոր Չալոբան («Չելսի») և Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), կիսապաշտպաններ Կայ Հավերցը («Չելսի») և Բուկայո Սական («Արսենալ»), ինչպես նաև հարձակվողներ Դեյան Կուլուշևսկին («Թոթենհեմ») ու Այվան Թունին («Բրենթֆորդ»):
https://twitter.com/premierleague/status/1509832949193080835