«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Թեդի Շերինգհեմը կարծում է, որ Մաուրիսիո Պոչետինոն համապատասխանում է անգլիական ակումբին: Արգենտինացի մասնագետն այժմ գլխավորում է ՊՍԺ-ն:
«Ըստ իս՝ Մաուրիսիո Պոչետինոն լավ ընտրություն կլիներ «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Կարծում եմ՝ նա խաղում է այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ցանկանում է խաղալ «Յունայթեդը»: Պոչետինոն մրցակցին թելադրում է իր խաղը և չի նստում ու սպասում»,- Շերինգհեմի խոսքերն է մեջբերում Sport Witness-ը։
Հիշեցնենք, որ «Յունայթեդն» այժմ գլխավորում է գերմանացի Ռալֆ Ռանգնիկը: Թիմը Պրեմիեր Լիգայի 29 խաղից հետո վաստակած 50 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: