Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերավերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է TyC Sports-ը, արգենտինացին չի մտածում իր նախկին ակումբ վերադառնալու մասին։

«Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի՝ երիտասարդ թիմի կառուցման մասին խոսքերից հետո հարձակվողը չի դիտարկում վերադարձի տարբերակը, իհարկե, ոչ մոտ ապագայում և ոչ ներկայիս ղեկավարության ներքո:

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։