«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամն Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Ա Սերիայի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող:
Ավարտվող ամսում անգլիացին մասնակցել է մրցաշարի 3 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 238 րոպե։ Մարտին «Ռոման» հաղթել է «Ատալանտային» (1:0) և «Լացիոյին» (3:0), ինչպես նաև ոչ-ոքի խաղացել «Ուդինեզեի» հետ (1:1):
Այդ խաղերում Աբրահամը դարձել է 3 գոլի հեղինակ:
https://twitter.com/ASRomaEN/status/1509139588127895562