Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնն աջակցել է պաշտպան Հարի Մագուայրին, ում երկրպագուները սուլել էին Կոտ դ’Իվուարի ընտրանու դեմ հա նդիպմանը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի վերականգնենք մեր կապը անգլիացի երկրպագուների հետ, այնպես որ լսելը, թե ինչպես են Մագուայրին սուլում «Ուեմբլիում» խաղի մեկնարկից առաջ, պարզապես ճիշտ չէր», – գրել է «Թոթենհեմի» ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում:
Նշենք, որ երկրպագուները սկսեցին Մագուայրին սուլել, երբ խաղի մեկնարկից առաջ հայտարարվում էին մրցող թիմերի կազմերը, ինչպես նաև ամեն անգամ, երբ գնդակը դիպչում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին: