ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների հայտացուցակներում ֆուտբոլիստների թիվը։ Այս մասին հայտնում է Reuters-ի լրագրող Սայմոն Էվանսը։
Նշվում է, որ կառույցը նախատեսում է ընդլայնել թիմերի կազմը՝ 23-ից հասցնելով 26 խաղացողի: Հավաքականների մարզիչներն այս հարցը կքննարկեն ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ: ՖԻՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի փորձագետների կարծիքը լսելուց հետո։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։