Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:
«Նեյմարն արդեն 2 տարի է՝ լճացման մեջ է: Նա այլևս չի փորձում մեն-մենակ շրջանցել մրցակիցներին: Նման աշխատավարձով ու այդքան երկարաժամկետ պայմանագրով նրանից ազատվելը չափազանց դժվար կլինի, առավել ևս, որ ԱԱ-2022-ին մի քանի ամիս է մնացել։
ՊՍԺ-ի գլխավոր սխալը Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելն էր: Ինչպե՞ս կարելի էր այն երկարաձգել միանգամից 4 տարով, երբ նա ընդհանրապես չէր օգնում թիմին։ Եթե չլիներ այդ գործարքը, նա արդեն այս մրցաշրջանում ազատ գործակալ կդառնար։ Եվ երկու կողմերին էլ նրա հեռանալը ձեռնտու կլիներ»,- Պետիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: