Զլատան Իբրահիմովիչ. «Չեմ հեռանա ազգային թիմից միայն այն պատճառով, որ պարտվեցինք Լեհաստանին»

Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի ավարտի կարիերան ազգային հավաքականում: Շվեդներն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել են Լեհաստանին՝ չնվաճելով հիմնական փուլի ուղեգիր:

«Դա կարող է օգուտ բերել մեր թիմին, սա ըստ էության նոր թիմ է, այն կշարունակի զարգանալ, ուրախ եմ, որ կարող եմ լինել թիմի մասնիկը:

Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ մարդը չեմ, բայց ինձ համար հաճելի է լինել թիմի կողքին։

Ցանկանում եմ խաղալ որքան հնարավոր է երկար. Չեմ հեռանա ազգային թիմից միայն այն պատճառով, որ պարտվեցինք Լեհաստանին. ես ինձ լավ եմ զգում և ցանկանում եմ միշտ օգնել թիմին։

Սա ֆուտբոլ է, պետք է անել առավելագույնը, հանուն արդյունքի։

Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Իբրահիմովիչը TVP Sport-ին