«Վալենսիան» հրաժարագին է սահմանել Գոնսալու Գեդեշի համար

«Վալենսիան» կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց կվաճառի կիսապաշտպան Գոնսալու Գուեդեշին, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել 25-ամյա պորտուգալացուց։ Ֆուտբոլիստի համար պայքարում է «Ռոման»:

2021/22 մրցաշրջանում Գեդեշը «Վալենսիայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։