Սալվատորե Սիրիգուն, գուցե տեղափոխվի միլանյան գրանդ

«Ջենոայի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Sport Mediaset-ը:

«Ինտերը» պլանավորում է թիմ հրավիրել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային, ում միլանյան ակումբը կդարձնի թիմի հիմնական դարպասապահը:

37-ամյա Սամիր Հանդանովիչը կհեռանա ակումբից, իսկ Սիրիգույին կառաջարկվի դառնալ պահեստային դարպասապահ։

Այս մրցաշրջանում 35-ամյա Սիրիգուն «Ջենոայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ բաց թողնելով 47 գնդակ: