«Լացիոյի» կիսապաշտպան Պեդրոն ասել է, որ ապագայում կցանկանար վերադառնալ Իսպանիա։
«Իմ պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Երբ այն ավարտվի, ես կմտածեմ, թե ինչ կարող եմ անել հետո:
Կարծում եմ, որ կարող եմ ֆուտբոլ խաղալ ևս մեկ-երկու տարի։ Ապագայում ես կցանկանայի ավելի մոտ լինել «Բարսելոնային», քանի որ այնտեղ է իմ ընտանիքը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Ա Սերիայի 29 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։