Նորվեգիայի ընտրանու դեմ երեկվա ընկերական խաղում վնասվածքներ են ստացել Հայաստանի հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը՝ տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայտարարությն մեջ նշվում է, որ բժշկական հետազոտության արդյունքում Հարոյանի մոտ հայտնաբերվել է աջ նախաբազկի կոտրվածք: Նախնական հետազոտությամբ՝ Հովհաննիսյանի մոտ առկա է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք: Նրանց վերականգնման ժամկետների մասին մանրամասներ չեն նշվում։