Մարիո Բալոտելլի. «Իտալիայում ինձ հիշում են միայն այն ժամանակ, երբ հավաքականը պարտվում է»

«Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելլին պնդում է, որ Իտալիայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորություն կունենար:

«Սկուադրա աձուրան» ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և երկրորդ անընդմեջ անգամ բաց կթողնի մրցաշարի եզրափակիչ փուլը: 

«Ցավում եմ, բայց հարցը նրանում չէ, որ ինձ հավաքական չեն հրավիրել Հյուսիսային Մակեդոնիայի կամ Թուրքիայի դեմ խաղերին: Աշխարհի առաջնությունը դեկտեմբերին է կայանալու, և ես կարող էի լինել հավաքականի կազմում:

Կարծում եմ՝ ես շանս կունենայի ու կորցրեցի մեծ հնարավորությունը։ Աշխարհի առաջնությունում Իտալիային չտեսնելը շատ վատ է:

Ինձ հիշում են միայն այն ժամանակ, երբ Իտալիան պարտվում է։ Հիմա հեշտ է ասել, որ հավաքականն ուներ իմ կարիքը, բայց ոչ ոք իմ մասին չէր մտածում խաղից առաջ»,- Բալոտելլիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։