«Ման. Յունայթեդը» մտադիր է Հարի Քեյնի տրանսֆերի գործարքում ներառել իր ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հնարավորությունը՝ գործարքի մեջ ներառելով հարձակվող Անտոնի Մարսիալին: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թոթենհեմն» իր ավագի տրանսֆերը գնահատում է ոչ պակաս, քան 100 միլիոն ֆունտ, որը «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանցված է համարում՝ հաշվի առնելով անգլիացու տարիքը, ով հուլիսին կդառնա 29 տարեկան: Մանկունիանցիները հույս ունեն, որ այդ գումարը կարող են կրճատել՝ ներառելով Մարսիալի տրանսֆերը, ում ծառայություններով ավելի վաղ լոնդոնյան ակումբը հետաքրքրված էր:

Ներկայումս Մարսիալը, ում պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, վարձավճարով խաղում է «Սևիլիայում»: