«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ 37-ամյա խաղացողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը և դեռ չի երկարաձգվել։
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դեռ չի որոշել, թե որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում։ Հավանական է, որ պորտուգալացին կշարունակի պաշտպանել «Մանչեսթեր Յունայթեդի» գույները։
Հավելենք, որ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։