Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կիսվել է թիմակից Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Ես նման ֆուտբոլիստի դեռևս չէի տեսել։ Սարսափեցնող է, թե որքան լավ է նա խաղում 18 տարեկանում: Ջուդը շատ հասուն ֆուտբոլիստ է, ասես 26 տարեկան լինի: Նա ունի բարձր տեխնիկական հմտություններ: 18 տարեկանում ես այդքան էլ լավը չէի: Ես խաղում էի «Նոթս Քաունթիում» և փոքրամարմին էի:
Կան տաղանդավոր 18 և 19 տարեկաններ, բայց քչերն են այդքան հասուն տեսք ունենում, ինչպիսին Բելինգհեմն է: Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարողանում է խաղալ տարբեր դիրքերում: Հիանալի էր խաղալ նրա հետ»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Բելինգհեմը 2020 թվականից հանդես է գալիս «Բորուսիայում»։ Այս մրցաշրջանում 18-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: